Սյունիքի մարզկենտրոն Կապանում տեղի է ունեցել «Անկախ պետությունների համագործակցության երիտասարդական մայրաքաղաք-2026» ծրագրի փակման պաշտոնական արարողությունը:
Ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը, Սյունիքի փոխմարզպետ Հայկ Հարությունյանը և Կապանի փոխհամայնքապետ Գոռ Թադևոսյանը:
Միջոցառմանը ներկա են եղել ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի երիտասարդ ներկայացուցիչներ, Հայաստանում գործող երիտասարդական կենտրոնների ներկայացուցիչներ, Կապան քաղաքի հյուրեր:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը ողջունել է ներկաներին և նշել, որ 2026 թվականը Կապանի համար կարևոր և նշանակալի տարի է, որի ընթացքում քաղաքը կրում է ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի պատվավոր տիտղոսը։
Նրա նշմամբ՝ ծրագիրը Կապանում համախմբել է Հայաստանի և ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդներին՝ ստեղծելով շփման, փորձի և գաղափարների փոխանակման, նոր կապերի հաստատման և համագործակցության զարգացման հնարավորություններ։
ՀՀ ԿԳՄՍՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: