Արդեն 3–րդ օրն է` իրավապահները փնտրում են Երևանում լքված նորածնի մորը

Բաժանորդագրվել

Փոքրիկն այժմ բուժկենտրոնում է, բայց ապաքինվելուն պես տեղափոխվելու է մանկատուն:

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Իրավապահներն արդեն 3-րդ օրն է` փնտրում են Երևանի Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի մորը: Sputnik Արմենիային ՀՀ ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ մայրը դեռ չի հայտնաբերվել:

«Աշխատանքները շարունակվում են», – նշեցին գերատեսչությունից:

Հիշեցնենք` աղջնակը հայտնաբերվել է օգոստոսի 10-ին Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ` թիթեղների տակ։ Նա տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։
Լքված նորածինը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում. բժիշկ

Leave a comment