Արման Ծառուկյանն իմացել է իր հաջորդ մրցակցի անունը

UFC-ի հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը կանցկացնի հերթական գոտեմարտը ազատ ոճի ըմբշամարտի կանոններով։ Real American Freestyle (RAF) պրոֆեսիոնալ լիգան պաշտոնապես հայտարարել է, որ 29-ամյա Ծառուկյանը հոկտեմբերի 3-ին Լաս Վեգասում կայանալիք RAF 14 մրցաշարում կգոտեմարտի ամերիկացի Դիլոն Դենիսի հետ։

 

Արմսպորտի տեղեկություններով՝ մարզիկները կվիճարկեն միջին քաշային կարգում RAF Crossover-ի չեմպիոնական տիտղոսը։

Հատկանշական է, որ ըմբշամարտի այս կարևոր մրցավեճը կկայանա Ծառուկյանի՝ UFC-ում սպասվող ելույթից ընդամենը շաբաթներ անց։ Սեպտեմբերի 19-ին Լոս Անջելեսում (UFC 331) հայ մարտիկը կմրցի բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի հետ՝ չեմպիոնական գոտու պոտենցիալ հավակնորդի կարգավիճակում։ Հիշեցնենք, որ օկտագոնում Արմանը հաղթանակներով է ավարտել իր վերջին մենամարտերը՝ պարտության մատնելով Չարլզ Օլիվեյրային և Դեն Հուկերին։

Leave a comment