Կոբախիձե. Վրաստանի տարածքները օկուպացրած միակ պետությունը Ռուսաստանն է, սա վրացական պետության, մեր ժողովրդի դեմ հանցագործություն էր

1tv.ge. «Վրաստանի տարածքները օկուպացրած միակ պետությունն ու կողմը, իհարկե, Ռուսաստանի Դաշնությունն է, սա շատ չոր փաստ է», – լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը օկուպացրել է Վրաստանի տարածքների 20%-ը, ինչը վրացական պետության դեմ հանցագործություն էր։

«Ինչ վերաբերում է օկուպացիային, ապա ամեն ինչ բացարձակապես պարզ է։ Այս մասին շատ հայտարարություններ են արվում, և դա կասկածի տակ դնելու կարիք չկա։ Իհարկե, Ռուսաստանի Դաշնությունը օկուպացրել է Վրաստանի տարածքների 20%-ը, ինչը վրացական պետության, մեր ժողովրդի դեմ հանցագործություն էր, սա վրացական պետության, վրաց ժողովրդի դեմ կատարված բացահայտ հանցագործություն է։ Սա օկուպացիա էր, իսկ հետո եղավ այսպես կոչված ճանաչումը», – ասել է Իրակլի Կոբախիձեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment