Կովկասյան տարածաշրջանը կարևոր է Իրանի համար, և խաղաղությունն այնտեղ խաղաղություն է Իրանի համար։ Mehr-ի հաղորդմամբ, այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
Նա կարևորել է Իրանի պաշտպանության նախարարի Բաքու կատարած այցը և անվտանգության հարցերի շուրջ խորհրդակցությունները։ «Այս այցը կարևոր էր և ցույց է տալիս Իրանի վճռականությունն՝ ամրապնդելու վստահությունն ու համագործակցությունը հարևան երկրների հետ բոլոր մակարդակներում։ Կովկասյան տարածաշրջանը կարևոր է Իրանի համար, խաղաղությունն այնտեղ խաղաղություն է մեզ համար»,- նշել է նա։