Ամսական 120 միլիոն դոլարից ավելի վարկ ենք վերցնում, որ մեր պետությունը իր ծախսերը ֆինանսավորի. Կարապետյան

Ամսական 120 միլիոն դոլարից ավելի վարկ ենք վերցնում, որ մեր պետությունը իր ծախսերը ֆինանսավորի. Կարապետյան

Մեր պետական բյուջեի դեֆիցիտը կատաստրոֆիկ մասշտաբների է հասել՝ 1,4 միլիարդ դոլար այս տարի, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Նարեկ Կարապետյանը՝ նշելով, թե ինչ տրամաբանությամբ են հանձնաժողովներն ընտրել։

«Պետք է կարողանանք այդ ծախսերը վերահսկել։ Ամսական 120 միլիոն դոլարից ավելի մենք վարկ ենք վերցնում, որ պետությունը իր ծախսերը ֆինանսավորի։

1,4 միլիարդ դոլարը պատմականորեն ամենամեծ ճեղքվածքն է, պետք է վերահսկել, որ դա չլինի»,-ընդգծեց Կարապետյանը։

Leave a comment