Aravot.am-ին Գնահատման և թեստավորման կենտրոնից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ 2026 թ. Հայոց պատմություն առարկայի քննությանը առաջին փուլին մասնակցել է 1327, իսկ երկրորդ փուլին՝ 1152 դիմորդ: Միջին միավորը եղել է 10.9՝ առաջին փուլում և 10.3՝ երկրորդ փուլում։ Հայոց պատմությունից 7.5-ից ցածր միավոր հավաքածների թիվը առաջին փուլում եղել է 31%, երկրորդ փուլում՝ 34%: Հայոց պատմություն առարկայի միասնական քննության առաջին փուլում 18-20 միավոր է հավաքել 12.2%-ը, երկրորդ փուլում՝ 8%-ը:
Աշխարհագրության առաջին փուլի քննությանը մասնակցել է 78, երկրորդ փուլին՝ 90 դիմորդ: Աշխարհագրություն առարկայի միասնական քննության առաջին փուլի միջին միավորը եղել է 11.5 , երկրորդ փուլինը՝ 10.1: «Կտրվածների» թիվն առաջին փուլում կազմում է 15.4%, երկրորդ փուլում՝ 28.7%: 18-20 միավոր հավաքածներն առաջին փուլում կազմում են 5.1%, երկրորդ փուլում որևէ մեկը չի վաստակել 18-20 միավոր:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: