Այս պահին ԱԺ-ն քննարկում է ԱԺ 12 մշտական հանձնաժողովների ձևավորման հարցը։ Ռուբեն Ռուբինյանն ասաց՝ հանձնաժողովի թեկնածուների առաջադրման իրավունքը խմբակցությունների միջև բաշխվել է հետևյալ հարաբերակցությամբ․ «8 հանձնաժողովի նախագահներ կառաջադրի ՔՊ-ն, 3-ը «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը և մեկը «Հայաստան» խմբակցությունը»։
Ըստ այդմ՝ ՔՊ խմբակցությունը նախագահ կունենա հետևյալ հանձնաժողովներում՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի, պետաիրավական հարցերի, արտաքին հարաբերությունների, տնտեսական հարցերի, ԿԳՄՍ, առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովները, աշխատանքի և բարեկացության մշտական հանձնաժողով, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողով։
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը նախագահ կունենա Ֆինանսավարկային և բյուջետաին մշտական հանձնաժողովում, տարածքային կառավարման, ՏԻՄ, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության մշտական հանձնաժողովում, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում։
Սա լսելով ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց․ «Հետաքրքիր ընտրություն էր, պարոն Կարապետյան»։
«Հայաստան» խմբակցությունը կընտրի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում.
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: