Խմբակցության կողմից իմ թեկնածության որոշումը կայացվել է ի սկզբանե. Վարդևանյան

Առնվազն պատկերացնում եմ, թե ԱԺ փոխնախագահի կարգավիճակն ինչ լիազորություններ է ենթադրում, բայց մյուս կողմից դժվարությունները ևս պատկերացնում եմ, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արամ Վարդևանյանը։

«Խմբակցության կողմից իմ թեկնածության որոշումը կայացվել է ի սկզբանե, երբ ընտրության արդյունքների վիճարկման գործընթացն էր, և այլն։

Ես մշտապես ընդգծում էի, որ թիմի կողմից կայացված որոշումները հարգելու եմ»,-նշեց նա։

Leave a comment