Նոր հարվածներ, այրվող լցանավեր. իրավիճակը Մերձավոր Արևելքում

https://arm.sputniknews.ru/20260810/nvor-harvatsner-ajrvvogh-lcanaver-iravitshaky-merdzavvor-arevelqum-105586558.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Предположительно, обломки сбитого Ираном разведывательного БПЛА США

Sputnik Արմենիա

Предположительно, обломки сбитого Ираном разведывательного БПЛА США

2026-08-10T09:53+0400

true

PT0M16S

На одном из судов, находящемся в прибрежных водах Омана, произошло возгорание

Sputnik Արմենիա

На одном из судов, находящемся в прибрежных водах Омана, произошло возгорание

2026-08-10T09:53+0400

true

PT0M10S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0a/105584993_156:0:1100:708_1920x0_80_0_0_5bf2e5aeebc5e0713e4625ae161ff8e4.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, մերձավոր արևելք, պատերազմ, հորմուզի նեղուց, видео

իրանի իսլամական հանրապետություն, ամն, մերձավոր արևելք, պատերազմ, հորմուզի նեղուց, видео

Բաժանորդագրվել

ԻՀՊԿ-ն ընդլայնել է պատասխան գործողությունների աշխարհագրությունն ամբողջ տարածաշրջանում։

ԱՄՆ-ի և Իրանի դիմակայությունը շարունակում է սրվել. գիշերվա ընթացքում կողմերը նոր հարվածներով են փոխանակվել, իսկ հակամարտության գոտին ընդլայնվել է ու դուրս եկել Իրանի սահմաններից՝ Հորմուզի նեղուցի ջրատարածք, Բահրեյնի, Քուվեյթի և Հորդանանի ռազմական բազաներ, ինչպես նաև Սաուդյան Արաբիա։

Իրանի ՀՕՊ–ն ամերիկյան անօդաչու է խոցել երկրի հարավում. համացանցում հետախուզական ԱԹՍ–ի ենթադրյալ բեկորների կարդրերն են հայտնվել։ Գրեթե միաժամանակ CENTCOM-ը հայտարարեց գիշերը հարվածների երրորդ անընդմեջ ալիքի մեկնարկի մասին. ԱՄՆ զինվորականները հայտնել են, որ հարվածներ են հասցնում Իրանի ափամերձ հսկողության համակարգերին, հրթիռների պահեստավորման վայրերին և անօդաչուներին։

Զուգահեռ սրվել է իրավիճակը Հորմուզի նեղուցում։ Իրանական հրթիռները Օմանի ջրատարածքում խոցել են ԱՄԷ–ի երկու լցանավեր՝ «Al-Bahiya»-ն և «Mombasa»-ն։

«Mombasa» նավի անձնակազմի մեկ հնդիկ անդամ զոհվել է, Հնդկաստանի վեց քաղաքացիներ և երկու ուկրաինացիներ` վիրավորվել։ Երկու նավերն էլ բռնկվել են, սակայն հրդեհները հաջողվել է վերահսկողության տակ վերցվել։ Իրանական հարթակները հայտնում են նեղուցի տարածքում տեղի ունեցած չորս պայթյունի մասին։

ԱՄԷ պաշտպանության նախարարությունը դատապարտել է հարձակումները և ցավակցություն հայտնել Հնդկաստանին։

Միևնույն ժամանակ, ԻՀՊԿ-ն ընդլայնել է պատասխան գործողությունների աշխարհագրությունը ամբողջ տարածաշրջանում։ Եմենի հութիները բալիստիկ հրթիռներով և անօդաչուներով հարվածել են Սաուդյան Արաբիայի ռազմական թիրախներին՝ հայտարարելով «դեէսկալացիայի փուլի» ավարտի մասին։ Արդյունքում, Ջիզանի օդային տարածքում թռիչքները դադարեցվել են։ Էր Ռիադից դեռ պաշտոնական հաստատում չի եղել։

Թռիչքների վերահսկման համակարգերի տվյալներով՝ առնվազն մեկ տասնյակ ամերիկյան ռազմական ինքնաթիռներ են նկատվել Պարսից ծոցի, Օմանի ծոցի և Սաուդյան Արաբիայի երկնքում։ Նավթի շուկաները արձագանքել են կտրուկ աճով. Brent տեսակի նավթի գինը աճել է ավելի քան 9%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 83.30 դոլարի, ինչը հունիսից ի վեր ամենաբարձր գինն է։

Leave a comment