https://arm.sputniknews.ru/20260810/nvor-harvatsner-ajrvvogh-lcanaver-iravitshaky-merdzavvor-arevelqum-105586558.html
Նոր հարվածներ, այրվող լցանավեր. իրավիճակը Մերձավոր Արևելքում
Նոր հարվածներ, այրվող լցանավեր. իրավիճակը Մերձավոր Արևելքում
Sputnik Արմենիա
ԻՀՊԿ-ն ընդլայնել է պատասխան գործողությունների աշխարհագրությունն ամբողջ տարածաշրջանում։ 10.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-10T09:53+0400
2026-08-10T09:53+0400
2026-08-10T09:53+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
մերձավոր արևելք
պատերազմ
հորմուզի նեղուց
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0a/105584993_0:0:1256:707_1920x0_80_0_0_12457d21c2a2597dee8771222c8bc788.jpg.webp
ԱՄՆ-ի և Իրանի դիմակայությունը շարունակում է սրվել. գիշերվա ընթացքում կողմերը նոր հարվածներով են փոխանակվել, իսկ հակամարտության գոտին ընդլայնվել է ու դուրս եկել Իրանի սահմաններից՝ Հորմուզի նեղուցի ջրատարածք, Բահրեյնի, Քուվեյթի և Հորդանանի ռազմական բազաներ, ինչպես նաև Սաուդյան Արաբիա։Զուգահեռ սրվել է իրավիճակը Հորմուզի նեղուցում։ Իրանական հրթիռները Օմանի ջրատարածքում խոցել են ԱՄԷ–ի երկու լցանավեր՝ «Al-Bahiya»-ն և «Mombasa»-ն։«Mombasa» նավի անձնակազմի մեկ հնդիկ անդամ զոհվել է, Հնդկաստանի վեց քաղաքացիներ և երկու ուկրաինացիներ` վիրավորվել։ Երկու նավերն էլ բռնկվել են, սակայն հրդեհները հաջողվել է վերահսկողության տակ վերցվել։ Իրանական հարթակները հայտնում են նեղուցի տարածքում տեղի ունեցած չորս պայթյունի մասին։ԱՄԷ պաշտպանության նախարարությունը դատապարտել է հարձակումները և ցավակցություն հայտնել Հնդկաստանին։Միևնույն ժամանակ, ԻՀՊԿ-ն ընդլայնել է պատասխան գործողությունների աշխարհագրությունը ամբողջ տարածաշրջանում։ Եմենի հութիները բալիստիկ հրթիռներով և անօդաչուներով հարվածել են Սաուդյան Արաբիայի ռազմական թիրախներին՝ հայտարարելով «դեէսկալացիայի փուլի» ավարտի մասին։ Արդյունքում, Ջիզանի օդային տարածքում թռիչքները դադարեցվել են։ Էր Ռիադից դեռ պաշտոնական հաստատում չի եղել։Թռիչքների վերահսկման համակարգերի տվյալներով՝ առնվազն մեկ տասնյակ ամերիկյան ռազմական ինքնաթիռներ են նկատվել Պարսից ծոցի, Օմանի ծոցի և Սաուդյան Արաբիայի երկնքում։ Նավթի շուկաները արձագանքել են կտրուկ աճով. Brent տեսակի նավթի գինը աճել է ավելի քան 9%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 83.30 դոլարի, ինչը հունիսից ի վեր ամենաբարձր գինն է։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
մերձավոր արևելք
հորմուզի նեղուց
2026
Լուրեր
am_HY
Предположительно, обломки сбитого Ираном разведывательного БПЛА США
Sputnik Արմենիա
Предположительно, обломки сбитого Ираном разведывательного БПЛА США
2026-08-10T09:53+0400
true
PT0M16S
На одном из судов, находящемся в прибрежных водах Омана, произошло возгорание
Sputnik Արմենիա
На одном из судов, находящемся в прибрежных водах Омана, произошло возгорание
2026-08-10T09:53+0400
true
PT0M10S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0a/105584993_156:0:1100:708_1920x0_80_0_0_5bf2e5aeebc5e0713e4625ae161ff8e4.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, ամն, մերձավոր արևելք, պատերազմ, հորմուզի նեղուց, видео
իրանի իսլամական հանրապետություն, ամն, մերձավոր արևելք, պատերազմ, հորմուզի նեղուց, видео
ԻՀՊԿ-ն ընդլայնել է պատասխան գործողությունների աշխարհագրությունն ամբողջ տարածաշրջանում։
ԱՄՆ-ի և Իրանի դիմակայությունը շարունակում է սրվել. գիշերվա ընթացքում կողմերը նոր հարվածներով են փոխանակվել, իսկ հակամարտության գոտին ընդլայնվել է ու դուրս եկել Իրանի սահմաններից՝ Հորմուզի նեղուցի ջրատարածք, Բահրեյնի, Քուվեյթի և Հորդանանի ռազմական բազաներ, ինչպես նաև Սաուդյան Արաբիա։
Իրանի ՀՕՊ–ն ամերիկյան անօդաչու է խոցել երկրի հարավում. համացանցում հետախուզական ԱԹՍ–ի ենթադրյալ բեկորների կարդրերն են հայտնվել։ Գրեթե միաժամանակ CENTCOM-ը հայտարարեց գիշերը հարվածների երրորդ անընդմեջ ալիքի մեկնարկի մասին. ԱՄՆ զինվորականները հայտնել են, որ հարվածներ են հասցնում Իրանի ափամերձ հսկողության համակարգերին, հրթիռների պահեստավորման վայրերին և անօդաչուներին։
Զուգահեռ սրվել է իրավիճակը Հորմուզի նեղուցում։ Իրանական հրթիռները Օմանի ջրատարածքում խոցել են ԱՄԷ–ի երկու լցանավեր՝ «Al-Bahiya»-ն և «Mombasa»-ն։
«Mombasa» նավի անձնակազմի մեկ հնդիկ անդամ զոհվել է, Հնդկաստանի վեց քաղաքացիներ և երկու ուկրաինացիներ` վիրավորվել։ Երկու նավերն էլ բռնկվել են, սակայն հրդեհները հաջողվել է վերահսկողության տակ վերցվել։ Իրանական հարթակները հայտնում են նեղուցի տարածքում տեղի ունեցած չորս պայթյունի մասին։
ԱՄԷ պաշտպանության նախարարությունը դատապարտել է հարձակումները և ցավակցություն հայտնել Հնդկաստանին։
Միևնույն ժամանակ, ԻՀՊԿ-ն ընդլայնել է պատասխան գործողությունների աշխարհագրությունը ամբողջ տարածաշրջանում։ Եմենի հութիները բալիստիկ հրթիռներով և անօդաչուներով հարվածել են Սաուդյան Արաբիայի ռազմական թիրախներին՝ հայտարարելով «դեէսկալացիայի փուլի» ավարտի մասին։ Արդյունքում, Ջիզանի օդային տարածքում թռիչքները դադարեցվել են։ Էր Ռիադից դեռ պաշտոնական հաստատում չի եղել։
Թռիչքների վերահսկման համակարգերի տվյալներով՝ առնվազն մեկ տասնյակ ամերիկյան ռազմական ինքնաթիռներ են նկատվել Պարսից ծոցի, Օմանի ծոցի և Սաուդյան Արաբիայի երկնքում։ Նավթի շուկաները արձագանքել են կտրուկ աճով. Brent տեսակի նավթի գինը աճել է ավելի քան 9%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 83.30 դոլարի, ինչը հունիսից ի վեր ամենաբարձր գինն է։