Ֆրանսիան հույս է հայտնում, որ այս գործընթացը կշարունակվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ և վավերացմամբ․ ԱԳՆ

2026 թվականի օգոստոսի 8-ը նշանավորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված պատմական համաձայնագրի առաջին տարեդարձը։ Վերջին մեկ տարվա ընթացքում երկու երկրների իշխանությունները կարևոր և համարձակ քայլեր են ձեռնարկել՝ իրենց ժողովուրդների համար խաղաղությունը շոշափելի իրականություն դարձնելու նպատակով։

Ֆրանսիան հույս է հայտնում, որ այս գործընթացը կշարունակվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ և վավերացմամբ, սահմանների վերաբացմամբ և տարածաշրջանային կապակցվածության զարգացմամբ, որպեսզի Հարավային Կովկասը կրկին դառնա լիարժեք համագործակցության տարածք՝ Եվրոպայի և Ասիայի միջև կապող օղակ։

Եվրոպական իր գործընկերների կողքին Ֆրանսիան կշարունակի ակտիվորեն նպաստել այդ գործընթացին՝ լիովին հարգելով Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment