«Ռոսատոմը» մասնագետներին վերադարձնում է «Բուշեր» ԱԷԿ․ առաջին 5 հոգին արդեն ժամանել են Իրան

https://arm.sputniknews.ru/20260809/rvosatvomy-masnagetnerin-veradardznum-e-busher-aek-arajin-5-hvogin-arden-zhamanel-en-iran-105579989.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/13/100029220_89:0:1512:1067_1920x0_80_0_0_ffd8f4441bd671b4a5075587afc03445.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, «բուշեր» աէկ, «ռոսատոմ», ալեքսեյ լիխաչով

իրանի իսլամական հանրապետություն, «բուշեր» աէկ, «ռոսատոմ», ալեքսեյ լիխաչով

Բաժանորդագրվել

«Ռոսատոմի» ղեկավարը նշել է, որ պետկորպորացիան նախատեսում է արդեն աշնանը Բուշերում աշխատակիցների թիվը հասցնել 100-ի։

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. «Ռոսատոմը» մասնագետներին վերադարձնում է «Բուշեր» ատոմային էլեկտրակայանի տարածք։ Ինժեներատեխնիկական անձնակազմի առաջին հինգ անդամներնարդեն ժամանել են Իրան և անցել իրենց առաջադրանքների կատարմանը, հայտնել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։

«Հաջորդ խումբը՝ արդեն մի քանի տասնյակ աշխատակից, նախատեսում ենք ուղարկել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում՝ իհարկե, պայմանով, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության հերթական սրացում չլինի։ Եթե ամեն ինչ լավ ընթանա, արդեն աշնանը նախագծում մեր անձնակազմի թիվը կհասցնենք 100-ի»,- ասել է «Ռոսատոմի» ղեկավարը, փոխանցում է պետկորպորացիայի մամուլի ծառայությունը։

Լիխաչովը նշել է, որ «Ռոսատոմը» նախատեսում է հնարավորինս շուտ Իրան վերադարձնել նախկինում ԻԻՀ-ից տարհանված բոլոր ռուս մասնագետներին։ Սակայն մինչպատերազմյան ցուցանիշներին վերադառնալը հնարավոր կլինի միայն ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ վերջնական պայմանավորվածությունների ձեռքբերումից հետո։

Հիշեցնենք, որ գարնանը Իրանի դեմ հարվածների պատճառով «Բուշեր» ԱԷԿ-ից դուրս էր բերվել «Ռոսատոմի» շուրջ 600 աշխատակից։ Նրանց տարհանել էին խմբերով, իսկ Իրանից նրանք հեռացել էին Հայաստանի հետ սահմանով։ Հուլիսին պետկորպորացիան սկսել էր անձնակազմին վերադարձնել շինհրապարակ, սակայն տարածաշրջանում լարվածության նոր սրման պատճառով ստիպված էր կասեցնել գործընթացը։

Leave a comment