Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցին հայց է ներկայացրել՝ ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի

Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին հայց է ներկայացրել՝ ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի՝ պահանջելով անվավեր ճանաչել հետբացթողումային հսկողության և ստուգումների վարչության 14.04.2026թ. մաքսային ստուգման թիվ 0011-Ա ակտը և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 11.06.2026թ. թիվ 41/22 որոշումը՝ 14.04.2026թ. մաքսային ստուգման թիվ 0011-Ա ակտի մասով։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։

Հայցը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Ելենա Առաքելյանին։

Դատարանը հայցադիմումը վարույթ է ընդունել և որոշել գործը քննել գրավոր ընթացակարգով։

 

Leave a comment