https://arm.sputniknews.ru/20260809/ejmiatsnum-eritasardnery-sary-zenqervov-patrastvel-en-hashvehardari-kan-dzerbakalvatsner-105579721.html
Էջմիածնում երիտասարդները սառը զենքերով պատրաստվել են հաշվեհարդարի. կան ձերբակալվածներ
Էջմիածնում երիտասարդները սառը զենքերով պատրաստվել են հաշվեհարդարի. կան ձերբակալվածներ
Sputnik Արմենիա
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է մեկ կռփազենք և գաղտնի փականով մեկ դանակ։ 09.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-09T16:00+0400
2026-08-09T16:00+0400
2026-08-09T16:02+0400
էջմիածին
զենք
https://cdn.am.sputniknews.ru/img/1987/94/19879444_0:145:1570:1028_1920x0_80_0_0_6058b5de471f4e125fd6cd0a444baee1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Էջմիածնում ոստիկանները կանխել են սառը զենքերի կիրառմամբ հնարավոր հաշվեհարդարը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։Ըստ աղբյուրի՝ ամեն ինչ սկսվել է օգոստոսի 1-ին Սոս Մանուկյան փողոցում տեղի ունեցած վիճաբանությունից։ 18-ամյա Արթուր Գ․-ն վիճաբանել է 23-ամյա եղբայրներ Արման Պ․-ի և Ավետիս Պ․-ի, ինչպես նաև նրանց 57-ամյա հոր՝ Աշոտ Պ․-ի հետ։ Ըստ ոստիկանության ստացած օպերատիվ տեղեկությունների՝ վերջիններս քաշքշել և հարվածել են Արթուր Գ․-ին։Կայքի տեղեկություններով՝ երկու օր անց Արթուր Գ․-ն ընկերների հետ, տարբեր տեսակի սառը զենքերով զինված, հավաքվել է նույն փողոցում։ Նրանք, ըստ օպերատիվ տվյալների, պատրաստվել են, սպասել, մինչև եղբայրները փակեն իրենց տան հարակից մրգի խանութը, ապա հանկարծակիի բերել նրանց և սառը զենքերի կիրառմամբ հաշվեհարդար տեսնել։Ըստ աղբյուրի՝ ոստիկանների հայտնվելուց հետո երկու անձ նետել են իրենց մոտ եղած սառը զենքերը։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է մեկ կռփազենք և գաղտնի փականով մեկ դանակ։Դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։
էջմիածին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1987/94/19879444_173:0:1570:1048_1920x0_80_0_0_e0ed467fe3053df2fe29acbc56f9bc03.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էջմիածին, զենք
16:00 09.08.2026 (Թարմացված է: 16:02 09.08.2026)
Բաժանորդագրվել
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է մեկ կռփազենք և գաղտնի փականով մեկ դանակ։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Էջմիածնում ոստիկանները կանխել են սառը զենքերի կիրառմամբ հնարավոր հաշվեհարդարը։ Այս մասին հայտնում է
shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ ամեն ինչ սկսվել է օգոստոսի 1-ին Սոս Մանուկյան փողոցում տեղի ունեցած վիճաբանությունից։ 18-ամյա Արթուր Գ․-ն վիճաբանել է 23-ամյա եղբայրներ Արման Պ․-ի և Ավետիս Պ․-ի, ինչպես նաև նրանց 57-ամյա հոր՝ Աշոտ Պ․-ի հետ։ Ըստ ոստիկանության ստացած օպերատիվ տեղեկությունների՝ վերջիններս քաշքշել և հարվածել են Արթուր Գ․-ին։
Կայքի տեղեկություններով՝ երկու օր անց Արթուր Գ․-ն ընկերների հետ, տարբեր տեսակի սառը զենքերով զինված, հավաքվել է նույն փողոցում։ Նրանք, ըստ օպերատիվ տվյալների, պատրաստվել են, սպասել, մինչև եղբայրները փակեն իրենց տան հարակից մրգի խանութը, ապա հանկարծակիի բերել նրանց և սառը զենքերի կիրառմամբ հաշվեհարդար տեսնել։
Ոստիկանները խուլիգանության նախապատրաստության և ապօրինի սառը զենք կրելու կասկածանքով բերման են ենթարկել Արթուր Գ․-ին և մի շարք այլ անձանց, որոնց թվում եղել են նաև անչափահասներ։ Մեկ օր անց ոստիկանություն են տեղափոխվել նաև Արման Պ․-ն և Ավետիս Պ․-ն։ Նրանք ձերբակալվել են։
Ըստ աղբյուրի՝ ոստիկանների հայտնվելուց հետո երկու անձ նետել են իրենց մոտ եղած սառը զենքերը։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է մեկ կռփազենք և գաղտնի փականով մեկ դանակ։
Դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։