Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հետխաղային ասուլիսում մեկնաբանել է Կիպրոսի հավաքականից կրած 0:2 հաշվով պարտությունն Ազգերի լիգայի խմբային փուլի երրորդ տուրում:
Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 5-ին՝ հյուրընկալվելով խմբի առաջատար Չեռնոգորիային հետ։
Ազգերի լիգայի մեկնարկային երկու տուրերում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հաղթել է Լատվիային (2:0) ու պարտվել Չեռնոգորիային (2:3):