Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանության հայտարարությունը Վաշինգտոնի գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների առաջին տարելիցի առթիվ
Վաշինգտոնի գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների առաջին տարելիցի կապակցությամբ մենք գնահատում ենք խաղաղության ուղղությամբ պատմական քայլ կատարելիս ցուցաբերված քաղաքական առաջնորդությունը։
Այս գործընթացի շարունակականությունը երկխոսության և համագործակցության միջոցով ապահովելը առանցքային նշանակություն ունի գալիք սերունդների համար անվտանգ և բարեկեցիկ տարածաշրջան կառուցելու գործում:
Միացյալ Թագավորությունը մնում է հանձնառու՝ աջակցելու կայուն և տևական խաղաղությանն ուղղված ջանքերին։
ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: