Ալիևն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել. Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայություն

Բաժանորդագրվել

Նշվում է, որ Փաշինյանն ու Ալիևը կարևորել են խաղաղ գործընթացն առաջ մղելու և տևական խաղաղություն ապահովելու ուղղությամբ ջանքերի շարունակումը: Հայկական կողմը դեռևս պաշտոնապես չի հայտնել տեղի ունեցած զրույցի մասին։

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:

«Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել TRIPP երթուղու իրականացման շուրջ՝ ըստ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների», – ասված է հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորգդագրության համաձայն՝ կողմերը մտքեր են փոխանակել 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ տեղի ունեցած՝ խաղաղության վաշինգտոնյան գագաթաժողովի առաջին տարեդարձի կապակցությամբ։

Զրույցի ընթացքում ընդգծվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը՝ որպես խաղաղության առավելությունների ակնառու դրսևորում: Այս համատեքստում կողմերը նշել են ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան, ինչպես նաև տարանցիկ բեռների փոխադրումը Ադրբեջանի տարածքով Հայաստան և Հայաստանից դեպի այլ ուղղություններ:

Կողմերը կարևորել են նաև տարածաշրջանում խաղաղ գործընթացի առաջմղման և ամուր խաղաղության, կայունության, տրանսպորտային-լոգիստիկ փոխկապակցվածության և տնտեսական համագործակցության ապահովմանն ուղղված ջանքերի շարունակումը:

Leave a comment