«Ազգային ճակատ». Հայտարարություն ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում՝ Արցախի վերաբերյալ
🔷ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 63-րդ նստաշրջանի ընթացքում «Christian Solidarity International» կազմակերպության հանրային շահերի պաշտպանության տնօրեն դոկտոր Ջոել Վելդկամպը Խորհրդի նիստում հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ։
🔷Այս ամիս լրանում է երեք տարին այն օրվանից, երբ Ադրբեջանը գրավեց Լեռնային Ղարաբաղը և այնտեղից ամբողջությամբ տեղահանեց նրա հայ քրիստոնյա բնակչությանը։
🔷Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է արգելել 150,000 տեղահանված հայերի վերադարձը իրենց տները՝ հակառակ Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշման։
🔷Ադրբեջանը նաև քաղաքական դրդապատճառներով ապօրինաբար պահում է 20 հայերի և շարունակում է ոչնչացնել հայկական մշակութային ժառանգության հուշարձանները։ Վերջին դեպքերից է Շուշիի մերձակայքում գտնվող միջնադարյան գերեզմանատան ոչնչացումը։
🔷Մենք խորապես մտահոգված ենք այն փաստով, որ այս ամիս 150 դիվանագետներից բաղկացած խումբ այցելել է Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման ենթարկված քաղաքներ։ Այդ այցի ընթացքում ադրբեջանցի պաշտոնյաները կեղծ կերպով ներկայացրել են միջնադարյան հայկական եկեղեցիները որպես մեկ այլ ժողովրդի պատկանող ժառանգություն։
🔷Հարավային Կովկասում խաղաղությունը չի կարող կառուցվել էթնիկ զտման, քաղաքական դրդապատճառներով իրականացվող ապօրինի կալանավորումների և մշակութային ժառանգության ոչնչացման հիման վրա։
🔷Մենք կոչ ենք անում այս Խորհրդին ձեռնարկել գործուն միջոցներ՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձը իրենց հայրենիք՝ մարդու իրավունքների լիարժեք իրացման երաշխիքներով։
🔷Դրան հասնելու գործնական միջոցներից մեկը կարող է լինել Շվեյցարիայի խորհրդարանի կողմից առաջարկված՝ Լեռնային Ղարաբաղի հարցով խաղաղության ֆորումի աջակցությունը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: