https://arm.sputniknews.ru/20260808/ukrainan-hamadzajnel-e-amni-pahanjin-chhardzakvel-sev-tsvovum-rdi-het-chkapvats-lcanaveri-vra-105553834.html
Ուկրաինան համաձայնել է ԱՄՆ–ի պահանջին՝ չհարձակվել Սև ծովում ՌԴ–ի հետ չկապված լցանավերի վրա
Ուկրաինան համաձայնել է ԱՄՆ–ի պահանջին՝ չհարձակվել Սև ծովում ՌԴ–ի հետ չկապված լցանավերի վրա
Sputnik Արմենիա
Կասպյան խողովակաշարի միջոցով նավթի առաքումները վերջին շրջանում բազմիցս խափանվել են ուկրաինական հարձակումների պատճառով։ 08.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-08T11:10+0400
2026-08-08T11:10+0400
2026-08-08T11:10+0400
սև ծով
լցանավ
ուկրաինա
ռուսաստան
ամն
ռազմական հատուկ գործողություն
հատուկ ռազմական գործողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/311/07/3110766_0:160:3073:1888_1920x0_80_0_0_31584d6dde73a48011455403e310ed2d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Ուկրաինան պարտավորվել է չհարվածել Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի ենթակառուցվածքներին, ինչպես նաև Սև ծովում Ռուսաստանի հետ առնչություն չունեցող լցանավերին։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:Նշվում է, որ Ուկրաինայի ղեկավարությունը նման որոշում է կայացրել ԱՄՆ բարձրագույն ղեկավարության հետ բանակցություններից հետո։Գործակալության տվյալներով՝ բանակցությունները տեղի են ունեցել Նովոռոսիյսկի շրջանում դրոնների վերջին հարձակումներից հետո, որոնք հանգեցրել էին նավթի բեռնման խափանումների և նավթի համաշխարհային գների աճի: Այս հարձակումները վտանգի տակ էին դրել Ղազախստանից արտահանումը, որի համար Կասպյան խողովակաշարը նավթահումքի իրացման հիմնական ուղին է։Bloomberg-ը նշում է, որ Ուկրաինան նավերի սեփականատերերին պայմաններ է առաջադրել, որոնց պահպանման դեպքում չի հարձակվի Սև ծովում նրանց լցանավերի վրա: Նավը և դրա սեփականատերերը չպետք է գտնվեն ուկրաինական պատժամիջոցների տակ, դրանք չպետք է պատկանեն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց, իսկ նավը չպետք է բեռնված լինի ռուսական նավթով կամ Ռուսաստանից այլ բեռներով: Կիևը նաև ստեղծել է կապի հատուկ ուղիներ և հրահանգներ առևտրային փոխադրողների համար:Կասպյան խողովակաշարի միջոցով նավթի առաքումները վերջին շրջանում բազմիցս խափանվել են ուկրաինական հարձակումների պատճառով։ The Wall Street Journal-ի տվյալներով՝ հուլիսի վերջին ամերիկյան վարչակազմը Ուկրաինային նախազգուշացրել էր կոնսորցիումի օբյեկտների վրա հարձակումների անթույլատրելիության մասին։
սև ծով
ուկրաինա
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/311/07/3110766_170:0:2901:2048_1920x0_80_0_0_04d67c28c73798a2b3b4b8e91cfdcccc.jpg.webp
սև ծով, լցանավ, ուկրաինա, ռուսաստան, ամն, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն
սև ծով, լցանավ, ուկրաինա, ռուսաստան, ամն, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն
Կասպյան խողովակաշարի միջոցով նավթի առաքումները վերջին շրջանում բազմիցս խափանվել են ուկրաինական հարձակումների պատճառով։
Նշվում է, որ Ուկրաինայի ղեկավարությունը նման որոշում է կայացրել ԱՄՆ բարձրագույն ղեկավարության հետ բանակցություններից հետո։
Գործակալության տվյալներով՝ բանակցությունները տեղի են ունեցել Նովոռոսիյսկի շրջանում դրոնների վերջին հարձակումներից հետո, որոնք հանգեցրել էին նավթի բեռնման խափանումների և նավթի համաշխարհային գների աճի: Այս հարձակումները վտանգի տակ էին դրել Ղազախստանից արտահանումը, որի համար Կասպյան խողովակաշարը նավթահումքի իրացման հիմնական ուղին է։
Bloomberg-ը նշում է, որ Ուկրաինան նավերի սեփականատերերին պայմաններ է առաջադրել, որոնց պահպանման դեպքում չի հարձակվի Սև ծովում նրանց լցանավերի վրա: Նավը և դրա սեփականատերերը չպետք է գտնվեն ուկրաինական պատժամիջոցների տակ, դրանք չպետք է պատկանեն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց, իսկ նավը չպետք է բեռնված լինի ռուսական նավթով կամ Ռուսաստանից այլ բեռներով: Կիևը նաև ստեղծել է կապի հատուկ ուղիներ և հրահանգներ առևտրային փոխադրողների համար:
Կասպյան խողովակաշարի միջոցով նավթի առաքումները վերջին շրջանում բազմիցս խափանվել են ուկրաինական հարձակումների պատճառով։ The Wall Street Journal-ի տվյալներով՝ հուլիսի վերջին ամերիկյան վարչակազմը Ուկրաինային նախազգուշացրել էր կոնսորցիումի օբյեկտների վրա հարձակումների անթույլատրելիության մասին։