Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ եռակողմ պաշտպանական համաձայնագիրն ուղղված չէ որևէ երկրի դեմ, այն հիմնված է հավաքական զսպման վրա և կնպաստի երկրների միջև անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացմանը, պաշտպանական արդյունաբերության ոլորտում համատեղ նախագծերի մշակմանը և ահաբեկչության դեմ պայքարին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ մեկնաբանելով օգոստոսի 7-ին Սաուդյան Արաբիայում ստորագրված փաստաթուղթը:
Ռեջեփ Էրդողանն ընդգծել է, որ այդ համաձայնագիրն ուղղված չէ որևէ երկրի դեմ և բաց է տարածաշրջանում խաղաղության, բարեկեցության և կայունության ձգտող բոլոր պետությունների մասնակցության համար:
Պակիստանի արտգործնախարար Մոհամմադ Իսհակ Դարն էլ հայտարարել է, որ այն կարևոր քայլ է ռազմավարական համագործակցության զարգացման և այդ երկրների ժողովուրդների միջև եղբայրության ամուր կապերի հետագա ամրապնդման գործում:
Պակիստանի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի միջև ստորագրված «Մեքքայի համաձայնագիրը» լրատվամիջոցներն անվանում են «մուսուլմանական ՆԱՏՕ»: Նշվում է, որ համաձայնագրի հիմնական դրույթներից է հավաքական պաշտպանության սկզբունքը, որի համաձայն՝ կողմերից մեկի վրա զինված հարձակումը կհամարվի հարձակում բոլոր կողմերի վրա։
Դիտումների քանակ5