https://arm.sputniknews.ru/20260807/tatevi-nakhkin-ghekavaric-44-mln-dram-kbrnagandzvi-datakhazutjan-hajcy-bavararvel-e-105537956.html
Տաթևի նախկին ղեկավարից 4,4 մլն դրամ կբռնագանձվի․ դատախազության հայցը բավարարվել է
Տաթևի նախկին ղեկավարից 4,4 մլն դրամ կբռնագանձվի․ դատախազության հայցը բավարարվել է
Sputnik Արմենիա
Դատախազությունը պնդում է, թե համայնքային էքսկավատորը Մուրադ Սիմոնյանը տվել է ՍՊԸ-ի, իսկ շահագործումից ստացված գումարի մի մասը հափշտակել։ 07.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-07T17:41+0400
2026-08-07T17:41+0400
2026-08-07T17:42+0400
տաթև
համայնքի ղեկավար
հափշտակություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/12/33417431_0:168:1600:1068_1920x0_80_0_0_cfbccafc1afbc432810d655f42a802ab.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Սյունիքի մարզի Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից՝ որպես պետությանը պատճառված վնասի հատուցում, կբռնագանձվի ավելի քան 4,4 մլն դրամ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը։«Դատախազության հայցը բավարարել է Հակակոռուպցիոն դատարանը, հուլիսի 30-ին։ Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ, ինչպես նաև այդ գումարի նկատմամբ հաշվարկված տոկոսագումարը»,- ասված է հաղորդագրությունում։Դատախազությունից պնդում են, թե Սիմոնյանը համայնքային սեփականություն հանդիսացող էքսկավատորը 2018-2020 թվականներին տրամադրել է ՍՊԸ-ի ու շահագործումից ստացված 13 մլն 600 հազար դրամից 4 միլիոն 454 հազար դրամը հափշտակել է։ Դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան հայցը ներկայացրել էր մարտի 31-ին
տաթև
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/12/33417431_41:0:1465:1068_1920x0_80_0_0_4c162f527eafa26960ee8c64464a71b9.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տաթև , համայնքի ղեկավար, հափշտակություն
տաթև , համայնքի ղեկավար, հափշտակություն
17:41 07.08.2026 (Թարմացված է: 17:42 07.08.2026)
Բաժանորդագրվել
Դատախազությունը պնդում է, թե համայնքային էքսկավատորը Մուրադ Սիմոնյանը տվել է ՍՊԸ-ի, իսկ շահագործումից ստացված գումարի մի մասը հափշտակել։
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Սյունիքի մարզի Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից՝ որպես պետությանը պատճառված վնասի հատուցում, կբռնագանձվի ավելի քան 4,4 մլն դրամ։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ դատախազությունը։
«Դատախազության հայցը բավարարել է Հակակոռուպցիոն դատարանը, հուլիսի 30-ին։ Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ, ինչպես նաև այդ գումարի նկատմամբ հաշվարկված տոկոսագումարը»,- ասված է հաղորդագրությունում։
Դատախազությունից պնդում են, թե Սիմոնյանը համայնքային սեփականություն հանդիսացող էքսկավատորը 2018-2020 թվականներին տրամադրել է ՍՊԸ-ի ու շահագործումից ստացված 13 մլն 600 հազար դրամից 4 միլիոն 454 հազար դրամը հափշտակել է։
Դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան հայցը ներկայացրել էր մարտի 31-ին