Տաթևի նախկին ղեկավարից 4,4 մլն դրամ կբռնագանձվի․ դատախազության հայցը բավարարվել է

Բաժանորդագրվել

Դատախազությունը պնդում է, թե համայնքային էքսկավատորը Մուրադ Սիմոնյանը տվել է ՍՊԸ-ի, իսկ շահագործումից ստացված գումարի մի մասը հափշտակել։

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Սյունիքի մարզի Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից՝ որպես պետությանը պատճառված վնասի հատուցում, կբռնագանձվի ավելի քան 4,4 մլն դրամ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը։

«Դատախազության հայցը բավարարել է Հակակոռուպցիոն դատարանը, հուլիսի 30-ին։ Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ, ինչպես նաև այդ գումարի նկատմամբ հաշվարկված տոկոսագումարը»,- ասված է հաղորդագրությունում։

Դատախազությունից պնդում են, թե Սիմոնյանը համայնքային սեփականություն հանդիսացող էքսկավատորը 2018-2020 թվականներին տրամադրել է ՍՊԸ-ի ու շահագործումից ստացված 13 մլն 600 հազար դրամից 4 միլիոն 454 հազար դրամը հափշտակել է։

Դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան հայցը ներկայացրել էր մարտի 31-ին

Leave a comment