ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ցանկանում է համաձայնության գալ Վաշինգտոնի հետ։
Թրամփը այս հարցը բարձրացրել է այսօր տված հարցազրույցում։
Նա ասել է, որ Թեհրանը չի ցանկանում իրեն ենթարկել հետագա հարձակումների։
«Նրանք ցանկանում են համաձայնության գալ։ Ակնհայտ է, որ նրանք (Իրան) չեն ցանկանում հարված ստանալ։ Նրանք ցանկանում են համաձայնության գալ։ Կտեսնենք, թե ինչ կլինի», – ընդգծել է ԱՄՆ նախագահը։