Կասեցվել է Աշտարակում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ


Կասեցվել է անհատ ձեռնարկատեր Սարգիս Գևորգյանին պատկանող գազավորված զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի արտադրական գործունեությունը (Արագածոտնի մարզ, ք․ Աշտարակ, ապրանքանիշը՝ «Ռուսալկա»): Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:


 


Որոշման հիմքը հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն են:


 


Ի մասնավորի՝


– արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն ապահովել կեղտի կուտակումներից, արտադրվող սննդամթերքում մասնիկները թափվելուց, արտադրական շինությունների մակերևույթին կոնդենսատի, բորբոսի առաջացումից պաշտպանությունը,


– արտադրամասի հատակների, դռների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,


– առաստաղը և արտադրական շինությունների վերևում գտնվող կառուցվածքները ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,


– սահմանված չեն եղել և չեն իրականացվել արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացները,


– սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը պատրաստված չեն հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվում նորոգ ու բարվոք վիճակում:


 


Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

Դիտումների քանակ7

Leave a comment