ՎԵՐՋԻՆ ՎԿԱՅՈՒԹԻՒՆԸ
Հայաստանեայց Եկեղեցւոյ Արժանընտիր Գահակալ՝ ՆՍՕՏՏ ԳԱՐԵԳԻՆ Բ. ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ և հոյլ մը բարձրաստիճան հոգեւորականներու դէմ գործադրուող այսօրուան դատարանական քաշքշուքը Հայաստանի վիշիական իշխանութեան կողմէ վերջին փաստն է, որ իշխանութեան դիրքերէն գործող ներկայի ուժը բացայայտօրէն կը գործէ թշնամիին օրակարգով։
Ան անգամ մը ևս կու գայ ըսելու, որ թիրախի տակ է ոչ միայն Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, այլև մեր գոյութեան ողնայարը ապահովող հայ ազգային համակարգը իր ամբողջութեանը մէջ։ Սրբութիւններ չկան։ Պետութեան կապը ազգին հետ գոյութիւն չունի այլևս։ Ջնջուած են ազգային ինքնագիտակցութեան տարրական աղերսները հայ անկախ պետականութեան հետ։ Փոխարէնը արտաքին ուժերն են — և յատկապէս թշնամի ուժերը — որոնք կը հաստատեն պետականութեան վարքագիծը յետ այսու։
Այս ամօթալի գործընթացը պիտի շրջուի։
Ժամանակն է, որ ազգը՝ ի՛նք ըսէ վերջին խօսքը։ Ժամանակն է, որ ազգը՝ ի՛նք տայ պատմական իր վկայութիւնը՝ բացառիկ խստապահանջութեամբ և միանգամընդմիշտ քաշելով իր իսկ անվիճելի կարմիր գիծերը և յստակօրէն ճշտելով տեղը անսաստողներուն։
Տնտեսագետ, քաղաքագետ, բանաստեղծ և հրապարակախոս
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: