Գոռավանում նոր մանկապարտեզ կկառուցվի (PAN.am)

Կառավարությունը որոշել է Արարատի մարզի Գոռավանում բնակավայրում պետական սեփականություն հանդիսացող հողամասը նվիրաբերել Վեդի համայնքին՝ 2026-2027 թվականներին մանկապարտեզ կառուցելու և շահագործելու նպատակով։

Դրա իրականացման համար համայնքն արդեն ձեռք է բերել անհրաժեշտ քաղաքաշինական փաստաթղթերը, հայտնում է Factor.am-ը:

Մանկապարտեզի շինարարությունն իրականացնելու համար մրցութային գործընթացներն արդեն անցկացվել են, և սահմանված ընթացակարգով ընտրվել է հաղթող մասնակիցը։

Նոր մանկապարտեզի կառուցումը նախատեսվել է իրականացնել սուբվենցիոն ծրագրի շրջանակում։ Նախադպրոցական հաստատությունը սպասարկելու է Գոռավան բնակավայրի մոտ 90 երեխայի։

Leave a comment