Աբու Դաբիում կայացած բանակցությունների ընթացքում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների նոր լայնածավալ փոխանակման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական, ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։
Նրա խոսքով՝ փոխանակման կոնկրետ պայմանները կհայտարարվեն առաջիկայում։ Ռուսական պատվիրակությունը բանակցությունների ընթացքում նպատակաուղղված աշխատել է այս հարցի շուրջ։
Մեդինսկին նաև նշել է, որ կողմերը ներկայացրել են իրենց դիրքորոշումները և մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման հասել, սակայն որոշ հարցերի շուրջ պայմանավորվել չի հաջողվել։
Միաժամանակ նա հայտարարել է, որ ռուսական պատվիրակությունը կապ չի հաստատել Եվրոպայի ներկայացուցիչների հետ և չի հասկանում, թե նրանք ինչ կարգավիճակով են մասնակցում բանակցային գործընթացին։
Մեդինսկին դրական է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանագնացների դերը՝ նրանց անվանելով անկեղծ, արդյունավետ և արդյունքի հասնելուն միտված։ Նրա խոսքով՝ նրանց միջնորդական առաքելության հաջողության գլխավոր չափանիշը փրկված կյանքերի թիվն է։