Օգոստոսի 7-ի երեկոյից մինչև օգոստոսի 9-ի երեկո Խանջյան փողոցի մի հատվածը փակ կլինի երթևեկության համար, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
Նշվում է, որ ինժեներական ենթակառուցվածքների տեղադրման շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 7-ի ժամը 21:30-ից մինչև օգոստոսի 9-ի ժամը 19:00-ն Ա. Խանջյան փողոցի՝ Մանկավարժական համալսարանին հարող ուղետարից մինչև Տ. Մեծի պողոտայի խաչմերուկ ընկած հատվածը փակ կլինի երթևեկության համար։