«ՔՊ-ական մի պատգամավոր խոստանում էր ընդդիմության քթից հատիկ առ հատիկ բերել 300 հազար ադրբեջանցու խոսույթը։ Այս խոսքի գռեհկաբանությունը մի կողմ թողնելով՝ ուզում եմ հորդորել քաղաքական մեծամասնությանը՝ քաջություն ունեցեք եւ փորձեք Ալիեւի կամ Հաջիեւի քթից բերել, երբ նրանք ՀՀ քարտեզի ներքո «արեւմտյան Ադրբեջանին» նվիրված սիմպոզիումներ են կազմակերպում, երբ Արցախում ջնջվում է հայկական հոգեւոր-մշակութային հետքը (սա շարունակվող ցեղասպանություն է), երբ Բաքվում հայ գերիներին են կեղեքում կամ պետական դահլիճներում հնչում է «Էրիվանի հիմնը»»,- ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Գալստյանն իր ելույթում նաեւ նշեց, որ Արցախի հայաթափումը, Վեհափառի դեմ արշավը քաղաքական եւ պատմական խարան են այս իշխանության համար։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: