Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից առաջ կարճատև զրույց են ունեցել։
ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների հանդիպումը տեղի է ունենում Ղրղզստանում՝ Չոլպոն-Ատա նստավայրում։ Ուրբաթ օրը այնտեղ սկսվել է ընդլայնված խորհրդի նիստը։
Պատվիրակությունների ղեկավարները կոնգրեսի դահլիճ են ժամանել էլեկտրական մեքենայով, որտեղ Միշուստինն ու Փաշինյանը նստել են միասին և զրույց ունեցել։
Ժամանելուն պես վարչապետները արել են ավանդական խմբակային լուսանկարը, ապա շարժվել դեպի նիստերի դահլիճ։