Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Կիև կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է իր ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիհայի հետ։
Այս մասին Ջեյհուն Բայրամովը գրել է X սոցիալական ցանցում։
Նախարարը նշել է, որ հանդիպման ընթացքում արդյունավետ քննարկումներ են տեղի ունեցել ադրբեջանա-ուկրաինական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման և քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային և հումանիտար ոլորտներում համագործակցության ընդլայնման վերաբերյալ։
Կողմերը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների վերաբերյալ։
«Մեր երկրները կապված են բարեկամության և փոխշահավետ համագործակցության վրա հիմնված ռազմավարական գործընկերությամբ», – ընդգծել է Բայրամովը։