Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզը բացելու նախնական ծրագրի շուրջ․ ինչ է նախատեսվում

Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցը բացելու նախնական ծրագրի շուրջ, հաղորդել է «Ալ Արաբիյա»-ն՝ հղում անելով իր աղբյուրին։

Համաձայնագրի մասին կարող է հայտարարվել առաջիկա օրերին։

Թեհրանի և Օմանի միջև համաձայնագիրը դեռևս պետք է հաստատվի Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից։

Առանցքային կետերը․

– Հորմուզի նեղուցի վերաբերյալ առաջարկվող համաձայնագիրը նախատեսված է 60 օրվա համար և նախատեսում է ծովային նավարկության վերսկսում։

– 60-օրյա համաձայնագիրը նախատեսված է փակուղուց դուրս գալու և տեխնիկական բանակցություններ սկսելու համար։

– Հորմուզի նեղուց մտնող նավերը կօգտագործեն Իրանին ամենամոտ գտնվող նավագնացության ուղին, իսկ դուրս եկողները՝ Օմանին ամենամոտ գտնվող ուղին։

– Տարածաշրջանի երկրները կարող են մասնակցել ականազերծմանը և անհրաժեշտ տեխնիկական ընթացակարգերի իրականացմանը։

Leave a comment