«Օրենքով սահմանված է, որ ԱԺ նախագահությամբ չորս տեղերից երեքը հատկացված են իշխանական խմբակցությանը և մեկը ընդդիմությանը։ Ձեր խմբակցությունը դեմ է քվեարկել մեր բոլոր թեկնածուներին, տրամաբանական է, որ եթե մենք Ձեզ դեմ քվեարկենք, կառաջանա ճգնաժամ։ Չեք կարծո՞ւմ, որ ավելի սոլիդար կլիներ՝ հաշվի առնելով, որ ուզած-չուզած մենք Ձեզ կողմ պետք է քվեարկենք, հակառակ դեպքում խնդիր է առաջանալու, Դուք ևս մեր թեկնածուին կողմ քվեարկեիք»,- դիմելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու առաջադրված Արամ Վարդևանյանին՝ հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ ուղղեց Էդուարդ Աղաջանյանին ու պարզաբանեց․ «Ըստ կանոնակարգի՝ այդպես չէ։ ԱԺ նախագահի տեղակալի՝ ցանկացած թեկնածուի՝ մեծամասնության ներկայացրած, թե ընդդիմության կողմից, կարելի է ընտրել և չընտրել։ Երկու դեպքում էլ ոչ մի ճգնաժամ չի առաջանալու»։
Նորընտիր ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: