Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ նվազել է երկու երրորդով. Ալեքսեյ Օվերչուկ

Sputnik Armenia. Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը կտրուկ նվազում է. այն նախորդ տարվա համեմատ նվազել է երկու երրորդով, հայտնել է ՌԴ փոխվարչապետը։

ԵԱՏՄ-ի և Հայաստանի միջև հարաբերություններում տիրող իրավիճակը կանխատեսելի էր, Չոլպան-Աթայում լրագրողներին ասել է Ալեքսեյ Օվերչուկը։ Ռուսական կողմը վերջին 3-4 տարիներին այդ մասին տեղեկացրել է իր հայ գործընկերներին։

«2024 թվականին Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը հասել է ռեկորդային մակարդակի՝ մոտ 12 միլիարդ դոլարի, ինչը հսկայական թիվ է։ Անցյալ տարի այն նվազել է` հասնելով 8 միլիարդ դոլարի։ Այս տարի ևս առևտրաշրջանառությունը կտրուկ նվազում է, և իրավիճակն այնպիսին է, որ այն ակնհայտորեն կշարունակի նվազել»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment