ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տանը կառուցվում է գաղտնի օբյեկտներով մեծ ռազմական համալիր։
«Ես կառուցում եմ այս մեծ ռազմական համալիրը։ Այն ներառում է բազմաթիվ տարբեր օբյեկտներ, և դրանցից մի քանիսի մասին ես նույնիսկ չեմ կարող խոսել», – ասել է Թրամփը Լաս Վեգաս քաղաքում իր կողմնակիցների առջև ելույթի ժամանակ։
ԱՄՆ առաջնորդի նստավայրի պատմական համալիրի արևելյան թևի տեղում մի քանի ամիս ընթանում է նոր պարահանդեսային դահլիճի շինարարություն։ Թրամփի ծրագիրն է ընդլայնել և բարելավել օբյեկտները՝ խոշոր միջոցառումներ անցկացնելու համար։