Գյումրիում բեռնատար է այրվել


Օգոստոսի 5-ին՝ ժամը 20։24-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Հացիկի խճուղու թիվ 1 հասցեում այրվում է ավտոմեքենա։


 


ՆԳՆ Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


 


Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:45-ին, մարվել՝ 20:55-ին: Այրվել է «GAZelle» մակնիշի  բեռնատարը:

Դիտումների քանակ13

Leave a comment