ՌԴ–ի և Հայաստանի ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ նվազել է 2/3-ով. Օվերչուկ

https://arm.sputniknews.ru/20260806/rdi-ev-hajastani-apranqashrjanarutjuny-nakhvord-tarva-hamemat-nvazel-e-23-vov-overchuk-105463010.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/06/105462376_120:0:739:464_1920x0_80_0_0_e87e84448843104a56efbd0a5a7e3c7a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, հայաստան, ալեքսեյ օվերչուկ, առևտուր, տեսանյութ, տեսանյութեր, видео

ռուսաստան, հայաստան, ալեքսեյ օվերչուկ, առևտուր, տեսանյութ, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

Ռուսաստանի փոխվարչապետը հիշեցրել է, որ վերջին 3-4 տարվա ընթացքում ռուսական կողմը Հայաստանի գործընկերներին ասում էր, որ նման ռիսկեր կան։

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը դրամատիկ կերպով կրճատվում է. 2026 թվականին ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է երկու երրորդով և կշարունակի նվազել։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Այն իրավիճակը, որը զարգանում է ԵԱՏՄ-ի և Հայաստանի հարաբերություններում, կանխատեսելի էր։ Մենք վերջին 3-4 տարվա ընթացքում Հայաստանի մեր գործընկերներին ասում էինք, որ նման ռիսկեր կան, մասնավորապես՝ ապրանքաշրջանառության կրճատման ռիսկեր»,- նշել է ՌԴ փոխվարչապետը։

2024 թվականին Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը հասել էր ռեկորդային ցուցանիշի՝ շուրջ 12 միլիարդ դոլարի, ինչը հսկայական թիվ է։ Անցյալ տարի այն նվազել էր՝ հասնելով մոտ 8 միլիարդ դոլարի։

«Այս տարի ապրանքաշրջանառության դրամատիկ անկում է տեղի ունենում՝ 2025 թվականի համեմատ այն կրճատվել է մոտ երկու երրորդով։ Իրավիճակն այնպիսին է, որ ցուցանիշն ակնհայտորեն շարունակելու է նվազել»,- արձանագրել է Օվերչուկը։

Ավելի վաղ Հայաստանի վիճակագրական կոմիտեն հայտնել էր, որ 2026 թվականի առաջին 5 ամիսներին Հայաստանի առևտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ կրճատվել է շուրջ 567 միլիոն դոլարով՝ 2 միլիարդ 763 միլիոն դոլարից հասնելով 2 միլիարդ 196 միլիոն դոլարի։

Leave a comment