Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ Արժանթինի և Չիլէի թեմի կեդրոնական վարչութիւնը իր խորին մտահոգութիւնը կը յայտնէ Հայաստանի Հանրապետութեան մէջ ամսոյս 7-ին մեկնարկող դատավարութեան առիթով՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց և վեց եպիսկոպոսներու դէմ, եւ կը դատապարտէ այս ծանր միջամտութիւնը Հայց. Առաք. Սուրբ Եկեղեցւոյ հոգեւոր գործունէութեան և սրբազան առաքելութեան Մայր Հայրենիքի տարածքին, որ կը համարէ անընդունելի խախտում մը սահմանադրութեան մէջ նուիրագործուած պաշտամունքի ազատութեան և եկեղեցւոյ և պետութեան անջատման ակզբունքներուն:
Կոչ կ’ուղղէ Հայաստանի Հանրապետութեան Կառավարութեան անյապաղ զերծ մնալ հակաեկեղեցական գործունէութիւն ծաւալելու և փորձել լուծել հարցերը փոխադարձ յարգանքով և մեր ժողովուրդի ազգային-հոգեւոր աւանդութիւններու համապատասխան:
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ-ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ՀԱՅ ԿԵԴՐՈՆ
Պուէնոս Այրէս, 5 Օգոստոս 2026
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: