«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը (2026թ․):
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
- Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ,
- Արաբկիրում՝ հուլիսի 29-30-ը և օգոստոսի 2-ին,
- Նոր Նորքում՝ հուլիսի 30-ին,
- Շենգավիթում` չի գերազանցել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
- Կենտրոնում՝ հուլիսի 31-ին և օգոստոսի 2-4-ը,
- Նոր Նորքում՝ հուլիսի 29-31-ը, օգոստոսի 2-ին և 4-ին,
- Արաբկիրում և Շենգավիթում` չեն գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։