Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել

Քաղաքականություն

05.08.2026 | 22:58

Օգոստոսի 5-ի երեկոյան Վրաստանի մեծ մասում տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի զանգվածային անջատում։ Առանց հոսանքի է մնացել երկրի զգալի հատվածը, իսկ Թբիլիսիում ժամանակավորապես դադարել է մետրոյի աշխատանքը։

Ավելի ուշ մայրաքաղաքի մի շարք շրջաններում էլեկտրամատակարարումը մասամբ վերականգնվել է։

Վրաստանի Էլեկտրաէներգետիկայի ազգային հանձնաժողովի անդամ Գիորգի Պանգանին հայտնել է, որ հոսանքազրկումը տեղի է ունեցել Էնգուրիի ՀԷԿ-ում անցկացվող փորձարկումների ընթացքում։ Նրա խոսքով՝ դրանք իրականացվում էին հուլիսի 24-ին և 25-ին տեղի ունեցած վթարների պատճառ դարձած խոցելի տեղերը բացահայտելու և գնահատելու նպատակով։

Սա հուլիսի վերջից ի վեր Վրաստանում գրանցված արդեն երրորդ խոշոր հոսանքազրկումն է։  Հուլիսի 23-ին և 25-ին անջատումների պատճառը, ըստ կարգավորող մարմնի, եղել էր Վրաստանի և Ադրբեջանի էներգահամակարգերի անջատումը, իսկ Պետական անվտանգության ծառայությունը դեպքի առթիվ սկսել էր քննություն՝ դիվերսիայի հոդվածով։

Leave a comment