https://arm.sputniknews.ru/20260805/ukrainaji-zinuzhi-hardzakman-hetevanqvov-energvodarum-zvoher-kan-verjin-tvjalnery-105447488.html
Ուկրաինայի զինուժի հարձակման հետևանքով Էներգոդարում զոհեր կան. վերջին տվյալները
Ուկրաինայի զինուժի հարձակման հետևանքով Էներգոդարում զոհեր կան. վերջին տվյալները
Sputnik Արմենիա
Բելգորոդի մարզում 7 մարդ է տուժել Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով։ 05.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-05T19:12+0400
2026-08-05T19:12+0400
2026-08-05T19:12+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0f/104672548_0:70:2949:1729_1920x0_80_0_0_3068539a6669027bb810a66d2e3babaf.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Դոնեցկում բուժհաստատության վրա ԱԹՍ–ի հարձակման հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 2 կին վիրավորվել են։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը։Զապորոժիեի ԱԷԿ–ի 4 աշխատակից է տուժել Էներգոդարի արդյունաբերական գոտում և քաղաքի մուտքի մոտ ուկրաինական ականների պայթյունից։Կուրսկի մարզպետ Ալեքսանդր Խինշտեյնը հայտնել է, որ մարզի Ռիլսկի շրջանում 72-ամյա տղամարդ է զոհվել, երբ նրա մեքենան անցել է Ուկրաինայի զինված ուժերի ականի վրայով։ Մեքենայում գտնվող ևս մեկ խաղաղ բնակիչ տուժել է։Տարածաշրջանային օպերատիվ շտաբը հայտնել է, որ Բելգորոդի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով 7 մարդ է տուժել։Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնում է, որ ռուսական զորքը շարունակել է հարվածներ հասցնել Ուկրաինայի զինված ուժերի վառելիքաէներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի արտադրության և պահեստավորման վայրերին, ուկրաինական զինված խմբավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերին 153 շրջաններում։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0f/104672548_113:0:2842:2047_1920x0_80_0_0_f62a4e0f5e65d2aff8516d4999dc9d5d.jpg.webp
Բելգորոդի մարզում 7 մարդ է տուժել Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Դոնեցկում բուժհաստատության վրա ԱԹՍ–ի հարձակման հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 2 կին վիրավորվել են։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը։
Զապորոժիեի ԱԷԿ–ի 4 աշխատակից է տուժել Էներգոդարի արդյունաբերական գոտում և քաղաքի մուտքի մոտ ուկրաինական ականների պայթյունից։
Կուրսկի մարզպետ Ալեքսանդր Խինշտեյնը հայտնել է, որ մարզի Ռիլսկի շրջանում 72-ամյա տղամարդ է զոհվել, երբ նրա մեքենան անցել է Ուկրաինայի զինված ուժերի ականի վրայով։ Մեքենայում գտնվող ևս մեկ խաղաղ բնակիչ տուժել է։
Տարածաշրջանային օպերատիվ շտաբը հայտնել է, որ Բելգորոդի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով 7 մարդ է տուժել։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնում է, որ ռուսական զորքը շարունակել է հարվածներ հասցնել Ուկրաինայի զինված ուժերի վառելիքաէներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի արտադրության և պահեստավորման վայրերին, ուկրաինական զինված խմբավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերին 153 շրջաններում։