Ուկրաինայի զինուժի հարձակման հետևանքով Էներգոդարում զոհեր կան. վերջին տվյալները

https://arm.sputniknews.ru/20260805/ukrainaji-zinuzhi-hardzakman-hetevanqvov-energvodarum-zvoher-kan-verjin-tvjalnery-105447488.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0f/104672548_113:0:2842:2047_1920x0_80_0_0_f62a4e0f5e65d2aff8516d4999dc9d5d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Բաժանորդագրվել

Բելգորոդի մարզում 7 մարդ է տուժել Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Դոնեցկում բուժհաստատության վրա ԱԹՍ–ի հարձակման հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 2 կին վիրավորվել են։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը։

Զապորոժիեի ԱԷԿ–ի 4 աշխատակից է տուժել Էներգոդարի արդյունաբերական գոտում և քաղաքի մուտքի մոտ ուկրաինական ականների պայթյունից։

Կուրսկի մարզպետ Ալեքսանդր Խինշտեյնը հայտնել է, որ մարզի Ռիլսկի շրջանում 72-ամյա տղամարդ է զոհվել, երբ նրա մեքենան անցել է Ուկրաինայի զինված ուժերի ականի վրայով։ Մեքենայում գտնվող ևս մեկ խաղաղ բնակիչ տուժել է։

Տարածաշրջանային օպերատիվ շտաբը հայտնել է, որ Բելգորոդի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով 7 մարդ է տուժել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնում է, որ ռուսական զորքը շարունակել է հարվածներ հասցնել Ուկրաինայի զինված ուժերի վառելիքաէներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի արտադրության և պահեստավորման վայրերին, ուկրաինական զինված խմբավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերին 153 շրջաններում։

Leave a comment