Wildberries-ը չի տեղափոխվում․ «Լրատվամիջոցների հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը»

Wildberries-ի հիմնական լոգիստիկ կենտրոնները Ռուսաստանից այլ երկիր տեղափոխելու մասին լրատվամիջոցների հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը, հայտարարել է միավորված Wildberries և Russ ընկերությունը։

 

«Ընկերության հիմնական լոգիստիկ օբյեկտները Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս տեղափոխելու վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումները դիտարկում ենք որպես իրավիճակի էմոցիոնալ և անհարկի սրում, ինչը չի արտացոլում մեր բիզնես- գործընթացների իրական բնույթը»,- նշված է հայտարարությունում։

Leave a comment