«Մանկապարտեզի ու համայնքապետարանի լուսավորության վրա հավելագրումներ են գտել․ փա՞յ եք մեջը»․ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

05.08.2026 | 17:29

Ազգային ժողովի նիստում պատգամավոր Արթուր Ղազինյանն անդրադարձել է քաղբանտարկյալների խնդրին, էներգետիկ համակարգում տիրող իրավիճակին և իշխող ուժի կողմից հնչող մեղադրանքներին։

Պատգամավորն անդրադարձել է իշխանական թեզերին, թե «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) վարկերի տոկոսները ներառված են սակագնի մեջ և վճարվում են քաղաքացիների կողմից։ Ղազինյանը հիշեցրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պարզաբանումը. «ՀԷՑ-ի վերցրած վարկերի տոկոսները սպասարկում է Սամվել Կարապետյանը իր գրպանից և չի մտնում սակագնի մեջ»։ 

Նա մեղադրել է իշխող ուժին ժողովրդին սուտ տեղեկատվություն հրամցնելու մեջ և հորդորել ներողություն խնդրել։ Խոսելով համակարգում իրականացվող ստուգումների մասին՝ Ղազինյանը հայտնել է, որ նոր կառավարիչը հավելագրումներ է հայտնաբերել պետական կառույցներում։ 

«Տարբեր պետական հիմնարկներում, այդ թվում՝ Գյումրու մանկապարտեզի և Մասիսի քաղաքապետարանի լուսավորության վրա հավելագրումներ են գտել։ Հիմա հարց՝ փա՞յ եք մեջը»,- ասել է նա։ 

Նա ընդգծել է, որ Սամվել Կարապետյանը որևէ կապ չունի այդ առանձին դեպքերի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment