Արագածոտնի նախկին մարզպետից կբռնագանձվի ավելի քան 184 միլիոն դրամ և անշարժ գույք

https://arm.sputniknews.ru/20260805/aragatsvotni-nakhkin-marzpetic-kbrnagandzvi-aveli-qan-184-milivon-dram-ev-ansharzh-gujq-105441857.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/05/105440597_0:0:1448:1086_1920x0_80_0_0_1e699db804438a6baec3dbdac5e672f8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արագածոտնի մարզ, մարզպետ, գույք, անշարժ գույք, բռնագանձում, հակակոռուպցիոն կոմիտե, հհ դատախազություն

արագածոտնի մարզ, մարզպետ, գույք, անշարժ գույք, բռնագանձում, հակակոռուպցիոն կոմիտե, հհ դատախազություն

Բաժանորդագրվել

Բռնագանձնման ենթակա է 2 անշարժ գույք և 184 միլիոն 222 հազար դրամ:

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 184 միլիոն դրամ և 2 անշարժ գույք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը։

Նշվում է, որ հուլիսի 24-ին Հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել է դատախազության հայցը ընդդեմ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի և նրան փոխկապակցված անձանց:

Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման.

Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում գտնվող մեկ բնակարանի 45%-ը,
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գտնվող մեկ բնակելի տունն ամբողջությամբ,
184 միլիոն 222 հազար դրամ:

Հիշեցնենք` Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը, նրա կինը՝ Մելինե Գենջոյանը, եղբայրը` Նաիրի Սահակյանը, և ևս մեկ փոխկապակցված անձ՝ Կարինե Ավագյանը, 2024 թվականի հունվարի 22-ին հրավիրվել էին ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Նրանց ծանուցագրերում նշված էր, որ իրենց պատկանող գույքի վերաբերյալ դատախազությունը իրականացրել է ուսումնասիրություն, կազմվել են ամփոփագրեր։

Leave a comment