https://arm.sputniknews.ru/20260805/aragatsvotni-nakhkin-marzpetic-kbrnagandzvi-aveli-qan-184-milivon-dram-ev-ansharzh-gujq-105441857.html
Արագածոտնի նախկին մարզպետից կբռնագանձվի ավելի քան 184 միլիոն դրամ և անշարժ գույք
Արագածոտնի նախկին մարզպետից կբռնագանձվի ավելի քան 184 միլիոն դրամ և անշարժ գույք
Sputnik Արմենիա
Բռնագանձնման ենթակա է 2 անշարժ գույք և 184 միլիոն 222 հազար դրամ: 05.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-05T16:49+0400
2026-08-05T16:49+0400
2026-08-05T16:50+0400
արագածոտնի մարզ
մարզպետ
գույք
անշարժ գույք
բռնագանձում
հակակոռուպցիոն կոմիտե
հհ դատախազություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/05/105440597_0:0:1448:815_1920x0_80_0_0_6a1821761f05cf71690569717ebf4dd6.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 184 միլիոն դրամ և 2 անշարժ գույք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը։Նշվում է, որ հուլիսի 24-ին Հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել է դատախազության հայցը ընդդեմ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի և նրան փոխկապակցված անձանց:Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման.Հիշեցնենք` Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը, նրա կինը՝ Մելինե Գենջոյանը, եղբայրը` Նաիրի Սահակյանը, և ևս մեկ փոխկապակցված անձ՝ Կարինե Ավագյանը, 2024 թվականի հունվարի 22-ին հրավիրվել էին ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Նրանց ծանուցագրերում նշված էր, որ իրենց պատկանող գույքի վերաբերյալ դատախազությունը իրականացրել է ուսումնասիրություն, կազմվել են ամփոփագրեր։
արագածոտնի մարզ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/05/105440597_0:0:1448:1086_1920x0_80_0_0_1e699db804438a6baec3dbdac5e672f8.jpg.webp
արագածոտնի մարզ, մարզպետ, գույք, անշարժ գույք, բռնագանձում, հակակոռուպցիոն կոմիտե, հհ դատախազություն
արագածոտնի մարզ, մարզպետ, գույք, անշարժ գույք, բռնագանձում, հակակոռուպցիոն կոմիտե, հհ դատախազություն
Բռնագանձնման ենթակա է 2 անշարժ գույք և 184 միլիոն 222 հազար դրամ:
Նշվում է, որ հուլիսի 24-ին Հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել է դատախազության հայցը ընդդեմ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի և նրան փոխկապակցված անձանց:
Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման.
Հիշեցնենք` Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը, նրա կինը՝ Մելինե Գենջոյանը, եղբայրը` Նաիրի Սահակյանը, և ևս մեկ փոխկապակցված անձ՝ Կարինե Ավագյանը, 2024 թվականի հունվարի 22-ին հրավիրվել էին ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Նրանց ծանուցագրերում նշված էր, որ իրենց պատկանող գույքի վերաբերյալ դատախազությունը իրականացրել է ուսումնասիրություն, կազմվել են ամփոփագրեր։