Կիմ Չեն Ընի քույրը սպառնացել է Ճապոնիային

Ճապոնիան արագ զարգացնում է իր ռազմական ներուժը և հայտարարություններից անցնում գործնական քայլերի։ Դրա մասին են վկայում, մասնավորապես, Խաղաղ օվկիանոսում Aegis-ով հագեցած ականակիրից Tomahawk թևավոր հրթիռների փորձնական արձակումը և մայիսին ԱՄՆ-ի գլխավորած զորավարժություններին մասնակցությունը, հայտարարել է Կորեայի աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի բաժնի ղեկավար և երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույր Կիմ Յո Չժոնգը։

Նա ընդգծել է, որ Տոկիոն կարող է նաև քննարկել Խաղաղ օվկիանոսի կղզում արձակման կայաններ և հետախուզական անօդաչու թռչող սարքեր տեղակայելու, F-35A-ի համար թևավոր հրթիռներ գնելու և նավերի դեմ պայքարի հնարավորություններով անօդաչու սուզանավի ծրագրերը։

Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը նշել է, որ Ճապոնիայի գործողությունները հակասում են Տոկիոյի նախկին դիրքորոշմանը։ Նա կոչ է արել միջազգային հանրությանը կանխել իր հարևանի ռազմական տերություն դառնալը։ «Մի արդյունավետ միջոց է Ճապոնիային հասկացնել, որ չափազանց ցանկությունները նրան ավելի մեծ վտանգի կենթարկեն», – զգուշացրել է քաղաքական գործիչը։

Ըստ պաշտոնյայի՝ ԿԺԴՀ զինված ուժերը և ռազմական ղեկավարությունը լրացուցիչ ռազմական ընտրություններ կկատարեն՝ ի պատասխան ընթացիկ փոփոխությունների։

Leave a comment