Նոր Նորքի դատարանից կալանավորը դիմել է փախուստի, ժամանել են Դատական դեպարտամենտի պաշտոնյաները. Shamshyan

Երեկ՝ օգոստոսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Նոր Նորքի դատարանից կալանավորված անձը դիմել է փախուստի։

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չենք հայտնում փախուստի դիմած անձի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փախուստի դիմած կալանավորը կապ չունի քրեակատարողական որևէ հիմնարկի հետ, նա վերցվել էր տնային կալանքի։

 

Leave a comment