Երեկ՝ օգոստոսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Նոր Նորքի դատարանից կալանավորված անձը դիմել է փախուստի։
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չենք հայտնում փախուստի դիմած անձի ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փախուստի դիմած կալանավորը կապ չունի քրեակատարողական որևէ հիմնարկի հետ, նա վերցվել էր տնային կալանքի։